Մարտի 7-ին Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստանի անվտանգային քաղաքականություն. ի՞նչ խմբագրումների անհրաժեշտություն կա» թեմայով:
Բանախոսներ՝
Բորիս Նավասարդյան՝ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, քաղաքական վերլուծաբան
Տիգրան Գրիգորյան՝ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ
Ըստ ՀՀ վարչապետի, քաղաքական շրջանակների՝ Հայաստանի անվտանգային քաղաքականությունը վերանայման և համակարգային փոփոխության կարիք ունի։ Երևանը տասնամյակներով կառուցել է միակենտրոն անվտանգային համակարգ՝ հիմնված Մոսկվայի հետ բազմաշերտ համագործակցության վրա։ Մինչդեռ այդ համակարգը՝ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, ներկայում բավարար չափով չի գործում: Անվտանգային համակարգում ի՞նչ անհրաժեշտ վերանայումներ են կարևոր, որոնք թույլ կտան Հայաստանի Հանրապետությանն արագ ու արդյունավետ արձագանքել ռազմական հնարավոր սպառնալիքներին: