Հանրային խորհուրդ. օղակ քաղաքացիների ու իշխանությունների միջև: Իսկ պե՞տք է այն
Սեպտեմբերի 8-ին Մեդիա կենտրոնի «Հենման կետ» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Հանրային խորհուրդ. օղակ քաղաքացիների ու իշխանությունների միջև: Իսկ պե՞տք է այն» թեմայով քննարկում:
Բանախոսներ՝
Տաթև Խաչատրյան՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Արդարադատության նախարարությունից հրաժարվել էին մասնակցել քննարկմանը:
Ինչու՞ է անհրաժեշտ, առհասարակ, Հանրային խորհուրդը, եթե, դատելով նախադեպից, այն արդյունավետ աշխատող մարմին չէ և ժամանակի ընթացքում վեր է ածվում իշխանություններին սպասարկող մարմնի:
Ինչու՞ է անհրաժեշտություն առաջացել փոփոխություններ ու լրացումներ կատարել «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքում՝ ստեղծելով մի նոր մարմին, երբ ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման պատճառները ոչ թե դրանք հայտնաբերող մարմինների պակասն է, այլ այդ խախտումների պատճառ դարձող մարմինների օրինախախտ գործունեությունը:
Կքննարկեցինք այս և թեմային վերաբերող այլ հարցեր։
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. https://shorturl.at/ailC7
ՀՀ-ում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ուղղված է նախևառաջ 1991-ի սեպտեմբերից՝ 2022 թ.-ը տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների հետևանքով մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը:
Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝
համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում
հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ
հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ
անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ
ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր
վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալու
Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝...
«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է...
Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում»...
Մեդիա կենտրոնում մարտի 3-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Լրատվամիջոցների թիրախավորման վտանգները. «Ազատություն» ռադիոկայանի դեպքը» թեմայով։ Բանախոսներ՝ • Աշոտ Մելիքյան՝ Խոսքի...
«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...
Փետրվարի 20-ին, ժամը 12։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արդյո՞ք նոր իրավական ակտերը համահունչ են տվյալների պաշտպանությանը թվային դարաշրջանում» թեմայով:...
Փետրվարի 20-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «ՌԴ անվտանգության աշխատակիցները ներխուժել են ՀՀ ոստիկանության բաժին․ ՀՔԱՎ-ի ահազանգը»...
Փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ՝ «Հայաստանի...