Երևանի ժառանգությունը վտանգվա՞ծ է. Կոնդ թաղամասի ճակատագիրը

Մարտի 6-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Երևանի ժառանգությունը վտանգվա՞ծ է. Կոնդ թաղամասի ճակատագիրը» թեմայով։


Բանախոսներ՝

✅Սևադա Պետրոսյան՝ Ճարտարապետ, «Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ

✅Գրիգորի Երիցյան՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ


Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը, ամբողջ ծավալով օտարվելու է։ Փետրվարի 26-ին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է «Կոնդ» թաղամասի իրացման և օտարման մասին: Քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ մտադիր է վերակառուցել երևանյան ամենակոլորիտային անկյուններից մեկը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը տեղեկացրել էր, որ Կոնդում 1 մ2 տարածքի արժեքը կազմում է 214 կամ 139 հազար դրամ, իսկ 25 դեպքերի մասով ունեն 100-650 հազար դրամ վճարի ենթակա գումար։ 2021 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր «Կոնդ» թաղամասի կառուցման միջազգային ճարտարապետական և քաղաքաշինական բաց մրցույթ։ Կոնդի վերակառուցման նախագիծը մշակվել էր «Երևաննախագիծ» ինստիտուտի և Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետարանի կողմից։
————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
❗️Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Մրտ 06 2024
Ավարտված!

Ժամ

00:00 - 00:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները