Ոստիկանության բարեփոխումները Լոռու մարզում, ի՞նչ արդյունքներ կան

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ում ( Հասցե՝ Տիգրան Մեծի 47-13-1) տեղի կունենա քննարկում՝ «Ոստիկանության բարեփոխումները Լոռու մարզում, ի՞նչ արդյունքներ կան» թեմայով։

Բանախոսներ՝

Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Մերի Կարապետյան՝ «Թումանյան» փաստաբանական գրասենյակի իրավաբան

Գևորգ Քոթանջյան՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ

 
Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության ընդունմամբ հայտարարվեց, որ նոր իրողությունների պայմաններում անհրաժեշտ է նոր ոստիկանություն։ Քննարկման նպատակն է՝ պարզել, թե ռազմավարությունն ի՞նչ ազդեցություն է ունեցել ոստիկանական համակարգի վրա։ Ի՞նչ մարտահրավերներ են շարունակում մնալ ոստիկանության բարեփոխումների իրականացման ճանապարհին։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Դկտ 20 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

Փետրվարի 13-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր» թեմայով։...

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։...