Վարժական հավաքների ծանուցումը՝ հրապարակային․ խնդրահարույց նախագի՞ծ
Մարտի 26-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում` «Վարժական հավաքների ծանուցումը՝ հրապարակային․ խնդրահարույց նախագի՞ծ» թեմայով։
Բանախոսներ՝
✅Անդրանիկ Եղոյան՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
✅Նազելի Մովսիսյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան
✅Լիանա Մխոյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավական վերլուծությունների բաժնի մասնագետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների ծանուցումը կդառնա առցանց։
Գործող օրենքով քաղաքացին ծանուցված է համարվում, եթե ծանուցագիրը ստանալու մասին կա նրա ստորագրությամբ հաստատված ստացականը։ Իսկ փոփոխությամբ՝ եթե չհաջողվի ուղիղ փոխանցել մարդուն, նրա էլեկտրոնային հասցեով ծանուցումը կուղարկեն։ Եթե այս տարբերակով էլ չներկայանա Զինկոմիսարիատ, «Ազդարար» տեղեկատվական կայքում պարզապես կհրապարակեն այդ մարդու անունը, և հինգ օր անց նա կհամարվի պաշտոնապես ծանուցված։
————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ