ՏԻ մարմինների չձևավորումը՝ համայնքային ճգնաժամի սկզբնաղբյուր

Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «ՏԻ մարմինների չձևավորումը՝ համայնքային ճգնաժամի սկզբնաղբյուր» թեմայով։

Բանախոսներ՝


  • Տաթև Ղազարյան՝ քաղաքագետ, ՏԻՄ փորձագետ

  • Լևոն Չուկակլյան՝ ՄԻՏՔ ՀԿ-ի նախագահ


Հայաստանում համայնքների միավորումից հետո ոչ բոլոր համայնքներում են հեշտությամբ ձևավորվել ՏԻ մարմիններ՝ ինչը հանգեցրել է կրկնակի ընտրությունների, իսկ այդ ընթացքը ճգնաժամի սկզբնաղբյուր է դառնում համայնքների համար։

Անհրաժեշտություն է առաջացել ուսումնասիրել հայաստանյան մի քանի համայնքներ, ինչպես նաև համայնքային մի շարք ծառայությունների նմանություններն ու տարբերությունները վիշեգրադյան քառյակի երկրների հետ։

Քաղաքականության հետազոտական կենտրոնի կողմից Միջազգային վիշեգրադյան հիմնադրամի և Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրի ընթացքում լեհ, հունգարացի, չեխ և սլովակ փորձագետների հետ քննարկվել է Վիշեգրադյան քառյակի երկրների փորձը հանրային քաղաքականության մի շարք ոլորտներում, ինչպես նաև այն Հայաստանում կիրառելու հնարավորությունները։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Ապր 27 2023
Ավարտված!

Ժամ

11:00 - 12:00

Վերջին գրառումները

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների...