Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում

Մայիսի 10-ին՝ ժամը 13:30-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Սահմանազատում․ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը Տավուշի մարզում» թեմայով։


Բանախոսներ՝


✅Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար


✅Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար


✅Զարուհի Հովհաննիսյան՝ իրավապաշտպան


Հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները հայտարարություն են տարածել, համաձայն որի` իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման ու սահմանագծման մեթոդների և ընթացքի կապակցությամբ։ Ի թիվս այլ պահանջների, ՀԿ-ներն ու իրավապաշտպանները նշում են․ «Սահմանազատման և սահմանագծման գործընթացում երաշխավորել սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավունքները և անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ապահովել անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները՝ իրենց բնակավայրերում անձանց անվտանգ և արժանապատիվ բնակվելու իրավունքի երաշխավորման համար»։

————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Մայիս 10 2024
Ավարտված!

Ժամ

13:30 - 14:30

Վերջին գրառումները

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

Փետրվարի 13-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր» թեմայով։...

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։...