«ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրի մեկնարկը

Ապրիլի 12-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս ««ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրի մեկնարկը» թեմայով։


Բանախոսներ՝


✅Գևորգ Պողոսյան՝ «ռեԱրմենիա» հարթակի տնօրեն

✅Հասմիկ Սարգսյան՝ «ռեԱրմենիա» ակադեմիայի համակարգող

✅Մարիամ Համբարձումյան՝ TCF ընկերության համահիմնադիր


Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ՝ մեկնարկում է «ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագիրը, որն սկսելու է ՔՀԿ-ների դրամահավաքի գործարկմամբ և ավարտվելու դրա հաջողությամբ։

Կրթական այս նոր մեթոդը կիրառվել է քրաուդֆանդինգի ոլորտի առաջատար ընկերություններում՝ TCF-ում և «ռեԱրմենիա»-ում։

Ծրագրին անվճար կարող են մասնակցել՝

— բնապահպանութան

— անկախ մեդիայի

— միգրացիայի՝ ներառյալ տեղահանված արցախցիների խնդիրներով զբաղվող

քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։

————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Ապր 12 2024
Ավարտված!

Ժամ

00:00 - 00:00

Թեմա

Վերջին գրառումները

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

Փետրվարի 13-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր» թեմայով։...

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։...