Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ» թեմայով։


Բանախոսներ՝


✅Տաթևիկ Հայրապետյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և ներման հարցերով բաժնի գլխավոր մասնագետ

✅Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ

✅Անահիտ Մկրտչյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, հետազոտող


ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պրոբացիայի մասին» նոր օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Նպատակն է վերացնել օրենսդրական կարգավորումներում առկա բացերն ու անհամապատասխանությունները և կատարելագործել կիրառվող պրակտիկան:
————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին

Ամսաթիվ

Օգս 22 2024
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...