Պատժել պետք չէ ներել. որտե՞ղ է պետությունը դնում ստորակետը

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պատժել պետք չէ ներել. որտե՞ղ է պետությունը դնում ստորակետը» թեմայով։

Բանախոսներ՝

Ծովինար Թադևոսյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ

Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ

Անի Չատինյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավական բաժնի համակարգող

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 7 դատապարտյալներ նոյեմբերի 27-ից հացադուլ էին սկսել՝ ի աջակցություն ցմահ մեկ այլ դատապարտյալի: Խոսքը 27 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի մասին է, որի տեղափոխումը քրեակատարողական հիմնարկի միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններից ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ՝ մերժվել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից։

Դատապարտյալները հացադուլը դադարեցրել են, սակայն խնդիրը շարունակում է մնալ:
Ըստ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության տվյալների՝ ներկա պահին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող 87 ցմահ դատապարտյալներից 2-ը պատիժը կրում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում, 50-ը՝ բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 14-ը՝ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում, 16-ը՝ միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում, 4-ը՝ ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում, իսկ 1-ը՝ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։

Իրավապաշտպանների կարծիքով՝ պետությունը, կարծես, չի ցանկանում ցմահ դատապարտյալներին պատիժը կրելուց հետո հնարավորություն կամ հույս տալ գոնե ռեժիմի փոփոխության՝ բաց ռեժիմի, որը թույլ կտա ժամը 08։00-20։00-ն անցկացնել ազատության մեջ։

✅ Քրեական օրենսգրքում 2022-ին կատարված փոփոխություններն, ի վերջո, արված են ի շա՞հ, թե՞ ի վնաս են ցմահ ազատազրկվածների:

✅Համակարգային ի՞նչ լուծումներ են անհրաժեշտ՝ բալանսավորելու դատապարտյալների պատժի և իրավունքների խնդիրները:

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Դկտ 13 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

Փետրվարի 13-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր» թեմայով։...

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։...