Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգ․ ի՞նչը պետք է փոխվի, բայց ի՞նչն է փոխվում

Մայիսի 23-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝  «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգ․ ի՞նչը պետք է փոխվի, բայց ի՞նչն է փոխվում» թեմայով։


Բանախոսներ՝


Ծովինար Թադևոսյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ


Նարե Հովհաննիսյան՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ


Հայեցակարգը մշակել է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որում ներգրավված են եղել փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Հայեցակարգի ներդրումը որքանո՞վ կնպաստի դատապարտյալի՝ հասարակություն վերադառնալու պատրաստվածության և վերաինտեգրման հնարավորությունների ապահովմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ կլինի մշակված հայեցակարգի ընդհանուր դրույթներին ու առանձնահատկություններին, ներկա կարգավորումներին, առաջարկվող փոփոխություններին, խնդրահարույց կետերին։

————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի

Ամսաթիվ

Մայիս 23 2024
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին․ հնարավոր ռիսկեր

Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին․ հնարավոր ռիսկեր

Հունիսի 20-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ոստիկանությունը հասանելիություն կստանա մասնավոր օբյեկտների տեսախցիկներին․ հնարավոր ռիսկեր» թեմայով։ Բանախոսներ՝ Սամվել Մարտիրոսյան՝ Տեղեկատվական...

Ձայնային նռնակներ և հատուկ միջոցներ. գնահատելով հունիսի 12-ի իրադարձություններն ու ոստիկանության գործողությունները

Ձայնային նռնակներ և հատուկ միջոցներ. գնահատելով հունիսի 12-ի իրադարձություններն ու ոստիկանության գործողությունները

Հունիսի 19-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ձայնային նռնակներ և հատուկ միջոցներ. գնահատելով հունիսի 12-ի իրադարձություններն ու ոստիկանության գործողությունները» թեմայով։...

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ

Մայիսի 17-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ատելության կոչեր, բռնություններ լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ՝ քաղաքական լարվածությանը զուգահեռ» թեմայով։ Բանախոսներ՝ Աշոտ...