Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան՝ Ալիևի հայտարարությունից հետո

Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագան՝ Ալիևի հայտարարությունից հետո» թեմայով։

Բանախոսներ՝

✅Արեգ Քոչինյան՝ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ

✅Արմեն Պետրոսյան՝ Տարածաշրջանային հարցերով փորձագետ

«Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի»,- հունվարի 10-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի, ինչպես նաև Անկարայի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»:

«Երևանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթաց է տեսել՝ խոսելով Բաքվից ստացած նախագծից»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հունվարի 8-ին հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հղում անելով բանակցային էթիկային՝ սակայն, չմանրամասնեց՝ ադրբեջանական վերջին առաջարկներում Երևանը ի՞նչն է հետընթաց համարում։

«Միջանցքի հարց կա՞ պայմանագրում» հարցին ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը նշեց, որ չի կարող լինել որևէ միջանցքի հարց. բացառվում է նման բան։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Հնվ 15 2024
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

Փետրվարի 13-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր» թեմայով։...

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։...