Նախակրթարանները չեն շտապում դիմել ԿԳՄՍՆ՝ լիցենզիա ստանալու. ինչո՞ւ

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Նախակրթարանները չեն շտապում դիմել ԿԳՄՍՆ՝ լիցենզիա ստանալու. ինչո՞ւ» թեմայով։

Բանախոսներ՝


  • Արաքսիա Սվաջյան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

  • Նելլի Խաչատրյան՝ Մասնավոր մանկապարտեզների ասոցիացիայի նախագահ


«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հունիսի 14-ի N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ սահմանվել է, որ պարտադիր լիցենզավորման են ենթակա ոչ միայն նախադպրոցական այլընտրանքային (բացառությամբ փորձարարական), այլև՝ նախադպրոցական ծառայությունների ծրագրերը:


«Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են հեղինակային կամ այլընտրանքային կրթական ծրագրեր, պետք է իրենց ծրագրերը ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության հաստատման, որից հետո կկարողանան դիմել լիցենզավորման:

Ըստ սահմանված ժամկետի՝ նախադպրոցական կրթական ծրագրերն ու ծառայությունները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունեությունը կդիտվի անօրինական և կդադարեցվի:


Ըստ ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի՝ լիցենզավորման համար դիմելիության ակտիվությունը քիչ է: Նոյեմբերի 10-ի տվյալներով՝ նախարարությունը ստացել է ընդամենը 9 հայտ, մինչդեռ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներով առկա է նախադպրոցական ոլորտում գործող առնվազն 320 կազմակերպություն:


✅Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել լիցենզավորումը:

✅Ինչու՞ նախակրթարանները չեն շտապում դիմել լիցենզավորման համար


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Դկտ 01 2023
Ավարտված!

Ժամ

14:00 - 15:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

Փետրվարի 13-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր» թեմայով։...

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։...