Մարդու իրավունքների ինչպիսի՞ պաշտպանություն է առաջարկում 2023-2025 թթ․ գործողությունների ծրագիրը

Ապրիլի 21-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում տեղի կունենա բանավեճ՝ «Մարդու իրավունքների ինչպիսի՞ պաշտպանություն է առաջարկում 2023-2025 թթ․ գործողությունների ծրագիրը» թեմայով։

Բանախոսներ՝


  • Անահիտ Աբրահամյան` Արդարադատության նախարարության Միջազգային իրավական համագործակցության վարչության պետ

  • Դավիթ Գյուրջյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ

  • Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ

  • Մարիամ Անտոնյան՝ Իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող


Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը։ Որքանո՞վ են ճիշտ գույքագրված մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները, պետությունը որքանո՞վ է պատրաստ առաջարկվող գործողությունների ծրագրի իրականացմանը։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Բանավեճն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը:

Ամսաթիվ

Ապր 21 2023
Ավարտված!

Ժամ

13:00 - 14:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների...