Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում

Օգոստոսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում» թեմայով:


Բանախոսներ`


✅Նինա Կարապետյանց` «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ

✅ Անի Չատինյան` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան

✅Դավիթ Գյուրջյան` Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավական հարցերով փորձագետ


Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի
Նուբարաշեն ՔԿՀ-ի հրատապ խնդիրներին: Մասնավորապես՝ այս ՔԿՀ-ն չունի միջին անվտանգային գոտի, սակայն դատապարտյալներին, որոնք պետք է տեղաբաշխվեն այդ անվտանգային գոտում, այնուամենայնիվ, տեղավորում են այստեղ: Նախկին զինվորականները չպետք է տեղավորվեն Նուբարաշեն ՔԿՀ-ում, սակայն դա ևս արվում է: Անդրադարձ կկատարվի նաև
շենքային պայմաններին, խցերի և տեսակցությունների սենյակների անմարդկային պայմաններին, դատապարտյալների զբաղվածության ապահովման անհնարինությունը, ՔԿՀ-ներում բուժծառայության խնդիրներին, պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրներին:

————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին

Ամսաթիվ

Օգս 16 2024
Ավարտված!

Ժամ

11:00 - 12:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ...

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Նոյեմբերի 18-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները» թեմայով։...

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Հոկտեմբերի 28-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։ Բանախոսներ՝...