ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ

Մայիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով։


Բանախոսներ՝


✅Արտակ Բեգլարյան՝ «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար

✅Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ-ի նախագահ


❗️Հրավեր է ուղարկվել նաև Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակ, որը ենթակա է հաստատման։


ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրահանգումները։

Հրապարակված զեկույցով Կոմիտեն խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ ու ծանր խախտումների մասին հաղորդումների վերաբերյալ։ Դրանք իրականացվել են ազգային ու էթնիկ պատկանելությամբ հայ ռազմագերիների և այլ պաշտպանվող անձանց նկատմամբ, այդ թվում՝ արտադատական սպանությունները, խոշտանգումները և վատ վերաբերմունքի այլ դրսևորումները, ինչպես նաև հանցագործությունների ձայնագրման և տեսանյութերի տարածման գործողությունները։ Դրանք պատկերում են սարսափելի գործողություններ՝ ներառելով ողջ անձանց գլխատման, դիակների պղծման և անդամահատման դեպքեր, այդ թվում՝ դրանք կատարվում են տեսախցիկի առաջ այնպես, որ ենթադրվում է կատարողների մոտ պատասխանատվության ենթարկվելու վախի իսպառ բացակայությունը։
————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ

Ամսաթիվ

Մայիս 16 2024
Ավարտված!

Ժամ

13:00 - 14:00

Վերջին գրառումները

Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել տեսախցիկների համատարած տեղադրումը․ քննարկում  հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին 2 ամսով հետաձգեց նախագծի՝ «Ոստիկանության մասին օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը։ Քննարկման ընթացքում մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը մտահոգություն հայտնեց, թե տնտեսվարողների համար դժ
Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ

Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ

Օգոստոսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ» թեմայով։ Բանախոսներ՝ Տաթևիկ Հայրապետյան՝...

Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում

Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում

Օգոստոսի 16-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում» թեմայով: Բանախոսներ`  Նինա Կարապետյանց` «Հելսինկյան...

«Կոռուպցիան պետք է համարվի պետական դավաճանությանը հավասարեցված գործողություն»․ Արթուր Սաքունց

«Կոռուպցիան պետք է համարվի պետական դավաճանությանը հավասարեցված գործողություն»․ Արթուր Սաքունց

«Պետության ինստիտուցիոնալ դիմակայունությունը շատ կարևոր հարց է։ Հայաստանի Հանրապետությունը հեղափոխությունից հետո դիտարկե՞լ է հարցը, որ կոռուպցիան պետք է համարվի պետական...

Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները

Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները

Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները» թեմայով։ Բանախոսներ՝  Էդգար...