Լռության մեջ ապրողների խնդիրներն ու կարիքները

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է մամուլի ասուլիս` «Լռության մեջ ապրողների խնդիրներն ու կարիքները» թեմայով։


Բանախոսներ՝


  • Արտաշես Հովհաննիսյան՝ «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ

  • Արևիկ Համբարձումյան՝ լսողության խնդիրներ ունեցող անձանց խնդիրների վերհանում և կարիքների գնահատում սոցհարցումների ու հետազոտության մասնագետ

  • Գոհար Մելիքյան՝ Հայկական ժեստերի լեզվի թարգմանիչ


Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն էր։ Այս երկու օրերը ևս մեկ առիթ են խոսելու ու բարձրաձայնելու հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ։

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունը, «Հանրային քաղաքականության
հետազոտությունների կրթաթոշակներ» ծրագրի շրջանակում, իրականացրել է ԼԽՈՒ անձանց խնդիրների վերհանում և կարիքների գնահատում՝ կրթության, զբաղվածության, առողջապահության, ապրելակերպի, կարողությունների և հմտությունների ոլորտներում։ Նախաձեռնությունը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցության շնորհիվ:


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Դկտ 07 2022
Ավարտված!

Ժամ

15:00 - 16:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...