Կոդ 070. ինչո՞ւ արցախցիները չեն կարողանում Շենգենյան վիզա ստանալ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Կոդ 070. ինչո՞ւ արցախցիները չեն կարողանում Շենգենյան վիզա ստանալ» թեմայով։

Բանախոսներ՝

✅Արտակ Բեգլարյան՝ Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ
✅Գեղամ Ստեփանյան՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
✅Լիզա Մաթևոսյան՝ տեղահանված արցախցի

Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ անձինք հայտնում են, որ տարբեր դեսպանատներ, այդ թվում՝ Լեհաստանի, Գերմանիայի և Չեխիայի, հրաժարվում են մուտքի արտոնագրեր տալ կամ նույնիսկ ընդունել իրենց դիմումները։ Դեսպանատները որպես մերժման պատճառ նշում են այս անձանց տրված հայկական անձնագրերի «070» ծածկագիրը։

070-ը Ստեփանակերտի անձնագրային ծառայության ծածկագիրն է։ Մինչ բռնի տեղահանումը այդ ծածկագրով անձնագրերը տրվում էին բացառապես Ստեփանակերտում։

Հայաստանի կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն՝ կառավարությունը ժամանակավոր պաշտպանություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։ Սույն որոշմամբ «070» ծածկագրով անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը (փախստականի կարգավիճակ) ճանաչվում են որպես ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց անձը հաստատող վավեր փաստաթուղթ։

Մեդիա կենտրոնը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարության։ Քննարկման ընթացքում կներկայացվի նաև ԱԳՆ-ի պարզաբանումը։

————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին

Ամսաթիվ

Օգս 30 2024
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ...

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Նոյեմբերի 18-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները» թեմայով։...

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Հոկտեմբերի 28-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։ Բանախոսներ՝...