Կիբեռանվտանգության շաբաթ 2024. երիտասարդ մասնագետների հզորացում
Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Կիբեռանվտանգության շաբաթ 2024. երիտասարդ մասնագետների հզորացում» թեմայով։
Բանախոսներ՝
Մարի Բարսեղյան՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia նախաձեռնության ղեկավար, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն
Կոմիտաս Ստեփանյան՝ ՀՀ կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն
Ներսես Երիցյան՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն
ՀՀ կենտրոնական բանկը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia կիբեռանվտանգության նախաձեռնությունը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը կազմակերպում են Կիբեռանվտանգության շաբաթ, որն այս տարի տեղի կունենա մայիսի 18-ից 26-ը։
Նպատակն է երիտասարդ մասնագետների շրջանում խթանել գիտելիքի, հմտությունների և փորձի փոխանակումը, խրախուսել կիբեռանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորումը։
Կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2024» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որը տեղի կունենա մայիսի 18-ից 19-ը Երևանում ՝ Armenia Marriott հյուրանոցում։
«BSides Yerevan 2024»-ի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի շուրջ 15 մասնագետ` ինչպես Հայաստանից, այնպես և արտերկրից, հանդես կգան թեմատիկ զեկույցներով և պանելային քննարկումներով։ Կքննարկվեն կիբեռանվտանգությանն առնչվող բազմաթիվ թեմաներ՝ կիբեռհարձակումների դրդապատճառները, անվտանգության տարբեր սպառնալիքները, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգները և այլն։
Շաբաթը կշարունակի «CyberGEN 2024» համաժողովը, որը տեղի կունենա մայիսի 22-ից 24-ը՝ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:
«CyberGEN 2024»-ը կներառի երկու հիմնական ուղղություն՝ կառավարման, ռազամավարական և կիբեռանվտանգության ռիսկերի շուրջ, ինչպես նաև խորը տեխնիկական թեմաներ։ Միջոցառման 3-րդ օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի Expo-ի շրջանակում ոլորտի տարբեր առաջատար կազմակերպությունների կողմից նոր լուծումների, համակարգերի, գործիքակազմերի և պրոդուկտների ներկայացմանը։

CyberGEN համաժողովին սպասվում են խոսնակներ այնպիսի հայտնի կազմակերպություններից, ինչպիսիք են` Trellix, AWS, SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Kaspersky, F5 և այլն:
Կիբեռանվտանգության շաբաթը կեզրափակի «Bug Bounty» մրցույթը, որի նպատակն է խրախուսել ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու մասնագետներին՝ իրենց գիտելիքներով ու փորձով նպաստել ՀՀ-ում թվային լուծումների անվտանգ զարգացմանը: Մասնակից հաքերների թիմերը պետք է փորձեն մուտք գործել և գտնել տրամադրված համակարգերի խոցելիությունները: Լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ։ Մրցույթը տեղի կունենա մայիսի 25-ից 26-ը` ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:
————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի թիմ