«Կիբեռանվտանգության մասին» օրենքում փոփոխությունները կկարգավորե՞ն խնդիրները

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Կիբեռանվտանգության մասին» օրենքում փոփոխությունները կկարգավորե՞ն խնդիրները» թեմայով:

Բանախոսներ՝

 Արշակ Քերոբյան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Թվայնացման վարչության պետ

Սամվել Մարտիրոսյան՝ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ

Արթուր Պապյան՝ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի տնօրեն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Կիբեռանվտանգության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել https://www.e-draft.am/projects/6656/justification:

Կիբեռանվտանգության ապահովումը ներկայում կրում է անդրսահմանային բնույթ։ ՀՀ-ն ևս, հասկանալի է, միջազգային համագործակցության և ստանձնած պարտավորությունների շրջանակներում անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կիբեռանվտանգության մարտահրավերներին դիմակայելու, արդյունավետ լուծումների և գործիքակազմերի ներդրման ուղղությամբ։ Ֆինանսական և մասնագիտական ռեսուրսը որքանո՞վ է բավարար ակնկալվող արդյունքն ունենալու համար, եթե հաշվի առնենք նաև այն, որ կիբեռանվտանգության ոչ մի արհեստավարժ մասնագետ չի մտնի պետական կառույց պետական աշխատավարձով:

✅ Թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետո պետական գերատեսչությունները կիբերհարձակումների են ենթարկվել : Որքանո՞վ են պաշտպանված պետական համակարգերը:

✅ Վերջին տարիների ադրբեջանական հաքերային հարձակումները թույլ են տալիս եզրակացնել, որ Բաքուն արդեն ունի պետական իր կիբեռհարձակողական միավորումը։ Կա՞ն հստակ տվյալներ:

✅ Որո՞նք են մեր խոցելի ենթակառուցվածքները՝ կիբեռհարձակումների տեսանկյունից։

✅ Իրավական ի՞նչ բացեր կային, որոնք թույլ չէին տալիս կիբեռանվտանգության ոլորտն առավել արդյունավետ գործարկելու:

✅ Յուրաքանչյուր ենթակառուցվածքի թվայնացում առաջացնում է խոցելիություն, յուրաքանչյուր բարեփոխում ստեղծում է հարձակումների համար նոր հնարավորություններ։ Այսօրվա պաշտպանողական միջոցները վաղն արդեն չեն աշխատում կամ թերի են։ Որքանո՞վ է ճկուն պետությունը՝ արագ ու ճշգրիտ արձագանքելու սրանից բխող մարտահրավերներին:

✅Ինչո՞ւ է նախագիծն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ավելի շատ բացասական արձագանք ստացել:

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Դկտ 26 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ...

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Նոյեմբերի 18-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները» թեմայով։...

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Հոկտեմբերի 28-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։ Բանախոսներ՝...