Քաղաքական հետապնդումների պատճառով Հայաստանում ապաստանած օտարերկրյա քաղաքացիների իրավունքների վիճակը
Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Քաղաքական հետապնդումների պատճառով Հայաստանում ապաստանած օտարերկրյա քաղաքացիների իրավունքների վիճակը» թեմայով։
Բանախոսներ՝
Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
Անի Չատինյան՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան
Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով դեռևս 2022 թվականի սկզբից ՀՀ են տեղափոխվել բազմաթիվ անձինք, ովքեր համոզված են եղել, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարող են ապահով զգալ իրենց պետության իշխանությունների հետապնդումներից, որտեղ երաշխավորված կլինեն իրենց անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իրավական պաշտպանություն է տրամադրել և շարունակում է տրամադրել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության թվով 130 քաղաքացու։ Նշված անձանց տրամադրվում է իրավական խորհրդատվություն, դատական պաշտպանության ապահովում՝ ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կոնվենցիոն իրավունքների խախտման հիմքով գանգատների ներկայացմամբ, պետական և իրավապահ մարմինների հետ ունեցած հարաբերություններում ներկայացուցչություն։
————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին