Իսրայել-պաղեստինյան պատերազմի արձագանքը Հարավային Կովկասում. ի՞նչ սպասել

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, «Հենման կետ»-ը կհյուրընկալի «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային հարցերի փորձագետ, արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Պետրոսյանին:

Զրույցի թեման՝ «Իսրայել-պաղեստինյան պատերազմի արձագանքը Հարավային Կովկասում. ի՞նչ սպասել»:

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին, ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվել են իսրայելական քաղաքների վրա, իսկ Իսրայելն ի պատասխան ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին: Երկու կողմից կան հարյուրավոր զոհեր, գերեվարվածներ, վիրավորներ:
ԶԼՄ-ների ներկայացմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավը հայտարարել է. «Շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այդ գործողության մեկնարկի կապակցությամբ։ Աջակցում ենք պաղեստինցի մարտիկներին: Մենք նրանց հետ կլինենք ընդհուպ Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը»:

Հոկտեմբերի 9-ին, Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Կառավարության նիստից հետո ժողովրդին հասցեագրված ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ հիշել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին.
«Եթե Հայաստանը կատարի իր խոստումները, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի բացումը, Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները»։

Իսրայելի ու Պաղեստինի միջև պատերազմն ինչպե՞ս կանդրադառնա Հարավային Կովկասի վրա, ի՞նչ նոր մարտահրավերների առաջ է Հայաստանը:

Ամսաթիվ

Հկտ 13 2023
Ավարտված!

Ժամ

16:00 - 16:30

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...