Ինչո՞ւ ոստիկաններին մեղադրանք չի առաջադրվել «Եռաբլուրի գործով» թեմայով

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 14։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Ինչո՞ւ ոստիկաններին մեղադրանք չի առաջադրվել «Եռաբլուրի գործով» թեմայով։


Բանախոսներ՝


  • Վահան Հովհաննիսյան՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկված զինծառայողների ծնողների փաստաբան

  • Արուս Հարությունյան՝ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի նախագահ

  • Արա Ռոստոմյան՝ «Որդիների կանչ» կազմակերպության ներկայացուցիչ



2022 թ․ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուր»-ում փակել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, որոնք ուժով բերման էին ենթարկվել ոստիկանների կողմից։ Ավելի քան մեկ տարվա քննությունից հետո ՀՀ քննչական կոմիտեն այդ ոստիկանների գործողություններում հանցակազմ չի գտել, և ՀՀ դատախազությունը որոշել է քրեական հետապնդում չհարուցել նրանց նկատմամբ։


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Նյմ 29 2023
Ավարտված!

Ժամ

14:00 - 15:00

Թեմա

Վերջին գրառումները

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին

«Բանտից դեպի ազատություն. ինչպես է կրթությունը նպաստում դատապարտյալների վերականգնողական գործընթացին»․ քննարկում Մեդիա կենտրոնում Ազատազրկված անձանց կրթության իրավունքն ամրագրված է քրեակատարողական...