Ինչո՞ւ դրական բնութագիր չունեցող Մնացական Մարտիրոսյանն ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է քննարկում՝ «Ինչո՞ւ դրական բնութագիր չունեցող Մնացական Մարտիրոսյանն ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր» թեմայով։


Բանախոսներ՝


Քաղհասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Մնացական Մարտիրոսյանի ընտրությունը՝ որպես Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Նոյեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար դատավոր ընտրեց Մնացական Մարտիրոսյանին։

«Նմանատիպ ընտրությունը դեմ է Հայաստանի ժողովրդավարացման օրակարգին և հետևանք է Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից վեթինգի ու անցումային արդարադատության տապալման, որոնց իրականացման անհրաժեշտությունը բազմիցս բարձրաձայնվել և հիմնավորվել է քաղաքացիական հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից: Ժողովրդավարության զարգացումը Հայաստանում մեր քաղաքական կապիտալն է, որի շնորհիվ է նաև, որ մի շարք արևմտյան երկրներ և կառույցներ ներգրավվում են Հայաստանի անվտանգության հարցերում: Դրա բացակայության պայմաններում խնդիրներ ենք ստեղծում նաև մեր երկրի անվտանգության շուրջ»,- նշված է հայտարարությունում։


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Նյմ 25 2022
Ավարտված!

Ժամ

15:30 - 16:30

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը․ 2023-ի ամփոփում

Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը․ 2023-ի ամփոփում

Դեկտեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը․ 2023-ի ամփոփում» թեմայով։ Բանախոսներ՝ Թագհի Թովմասյանու՝ ՀՀ...

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...