![](https://media-center.am/wp-content/uploads/2024/12/Ուղիղ-եթեր-3.png)
Ի՞նչ է խոստանում զբաղվածության նոր ռազմավարությունը, ինչպե՞ս է այն պայքարելու գործազրկության դեմ
Դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ է խոստանում զբաղվածության նոր ռազմավարությունը, ինչպե՞ս է այն պայքարելու գործազրկության դեմ» թեմայով։
Բանախոսներ՝
Ռուբեն Սարգսյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Վահագն Համբարձումյան՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ
Տիրուհի Նազարեթյան, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
![✅](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t33/1/16/2705.png)
Հայաստանի աշխատանքային ռեսուրսների 15%-ը թերօգտագործված է (339 000 մարդ): Աշխատուժի զգալի մասն անմրցունակ է և չունի գիտելիքներ, փափուկ ու մասնագիտական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար: Այս խնդիրները լուծելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և
e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրել Զբաղվածության 2025-2031 թթ․ ռազմավարական ծրագիրը։
_______________
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին:
_______________
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
![❗️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t50/1/16/2757.png)
![❗️](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t50/1/16/2757.png)
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին: