Ի՞նչ բացահայտեց ֆլեշմոբը. որքանո՞վ են մատչելի թեքահարթակները Երևանում

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ի՞նչ բացահայտեց ֆլեշմոբը. որքանո՞վ են մատչելի թեքահարթակները Երևանում» թեմայով։


Բանախոսներ՝


✅Արման Սարգսյան՝ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման պատասխանատու ինժեներ
✅Տաթևիկ Սահակյան-Շամիրզայան՝ ֆլեշմոբը նախաձեռնած Ինքնակրթման հարթակի խորհրդի անդամ
✅Արմեն Ալավերդյան՝ «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ
✅Անուշ Ասլանյան՝ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ


Որո՞նք են մանկական կան հաշմանդամական սայլակով տեղաշաժի խոչընդոտները Երևանում և ի՞նչ գործիքներ են հասանելի քաղաքացուն դրանք լուծելու համար: Այս հարցերի պազաբանման համար Ինքնակրթման հարթակը ֆլեշմոբ է կազմակերպել: Նախաձեռնության նպատակն է եղել վեր հանել հաշմանդամություն ունեցող անձանց, մանկասայլակով շրջագայողների առջև ծառացած մարտահրավերները՝ քաղաքային ենթակառուցվածքների ներկա վիճակի, քաղաքում երևեկության կանոնների պահպանման, քաղաքացի-պետական կառույցներ երկխոսության արդյունավետության համատեքստում։ Քննարկման ընթացքում կներկայացվեն ֆլեշմոբի բացահայտումները՝ անդրադառնալով ավելի լայն հարցին, թե որքանով է իրականում Երևանը հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց և փոքր երեխաներով ծնողներին:


————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին:

Ամսաթիվ

Սպտ 27 2024
Ավարտված!

Ժամ

00:00 - 00:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել տեսախցիկների համատարած տեղադրումը․ քննարկում  հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին 2 ամսով հետաձգեց նախագծի՝ «Ոստիկանության մասին օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը։ Քննարկման ընթացքում մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը մտահոգություն հայտնեց, թե տնտեսվարողների համար դժ
Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ

Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ

Օգոստոսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ» թեմայով։ Բանախոսներ՝ Տաթևիկ Հայրապետյան՝...

Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում

Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում

Օգոստոսի 16-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում» թեմայով: Բանախոսներ`  Նինա Կարապետյանց` «Հելսինկյան...

«Կոռուպցիան պետք է համարվի պետական դավաճանությանը հավասարեցված գործողություն»․ Արթուր Սաքունց

«Կոռուպցիան պետք է համարվի պետական դավաճանությանը հավասարեցված գործողություն»․ Արթուր Սաքունց

«Պետության ինստիտուցիոնալ դիմակայունությունը շատ կարևոր հարց է։ Հայաստանի Հանրապետությունը հեղափոխությունից հետո դիտարկե՞լ է հարցը, որ կոռուպցիան պետք է համարվի պետական...

Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները

Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները

Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները» թեմայով։ Բանախոսներ՝  Էդգար...