Ի՞նչ աջակցություն են ստանում Արցախից տեղահանված քաղաքացիները. որքանո՞վ է այն թիրախային

Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:30-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» նախագծի թեման Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի պատճառով տեղահանված և փաստացի ՀՀ-ում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին ՀՀ ու Արցախի կառավարությունների կողմից տրվող սոցիալական աջակցության արդյունավետությունն է:

Բանախոսներ՝


  • Գայանե Ղարագյոզյան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական

  • Սասուն Սավադյան՝ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալ

  • Կարինե Մովսեսյան՝ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար


✔Գնահատվա՞ծ է, թե սոցիալական, հոգեբանական ի՞նչ աջակցության կարիք ունեն տեղահանված քաղաքացիները:
✔Կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի արդյունավետության մոնիտորինգ արվե՞լ է:
✔Կա՞ վիճակագրություն՝ մինչ օրս աջակցության որ ծրագրից քանի շահառու է օգտվել:
✔Ի՞նչ խնդիրների են բախվում շահառուները՝ պետական աջակցություն ստանալիս:
✔Արցախի շրջափակման պայմաններում ինչպե՞ս է իրականացվում աջակցությունը:
Կքննարկվեն այս և թեմային առնչվող այլ հարցեր:


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Օգս 11 2023
Ավարտված!

Ժամ

12:30 - 13:30

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...