Հռոմի ստատուտ. իրավական ի՞նչ նոր կարգավորումների անհրաժեշտություն է առաջանում

Հոկտեմբերի 6-ին` ժամը 16:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդումը կհյուրընկալի Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, ՄԻԵԴ աշխատակազմի նախկին աշխատակից, փաստաբան Արման Զրվանդյանին:

Զրույցի թեման՝ «Հռոմի ստատուտ. իրավական ի՞նչ նոր կարգավորումների անհրաժեշտություն է առաջանում»:

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի կանոնադրությունը՝ ստատուտը: Ըստ իշխանությունների՝ Հռոմի կանոնադրությունը գործիք է Հայաստանի համար՝ ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին, ինչպես նաև արցախահայերի տեղահանության համար Ադրբեջանի դեմ Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու հնարավորություն:

Հռոմի ստատուտի վավերացման քաղաքական ազդեցությունը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա քննարկվում է քաղաքական ամբիոններից:
Իրավական ի՞նչ հետևանքներ ու հայաստանյան իրավական համակարգում ի՞նչ վերաձևումներ է ենթադրում Հռոմի կանոնադրության վավերացումը:

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Հկտ 06 2023
Ավարտված!

Ժամ

16:00 - 17:00

Թեմա

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...