
Հրաժեշտ զենքին. ո՞ր հիվանդությունների դեպքում է ԱՆ-ն արգելում ձեռք բերել, կրել և օգտագործել զենք
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Հրաժեշտ զենքին. ո՞ր հիվանդությունների դեպքում է ԱՆ-ն արգելում ձեռք բերել, կրել և օգտագործել զենք» թեմայով։
Բանախոսներ՝
- Վովա Վարդանով՝ «ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստ») լեռնահրաձգային գումարտակի հրամանատար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ
- Նարեկ Ներսիսյան՝ Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի նախագահ
- Ներկայացուցիչ «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունից
Հրավեր է ուղարկվել նաև ՀՀ առողջապահության նախարարություն, սակայն հրավերը մերժվել է։
Կառավարությունն ապրիլի 13-ի նիստում հաստատեց զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել նոր նախագծով, որով սահմանվելու է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը։ Այս նախագծով ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի N 489 որոշումը:
Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`
- հոգեկան խանգարումների տեսակներ
- նյարդային համակարգի հիվանդություններ
- վնասվածքների հետևանքներ
- վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,
- ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ
- զարգացման արատներ
- վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ:
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։