Հենման կետ․ Կառավարության ձեռքը՝ քո գրպանում. իսկ դու հայտարարագրե՞լ ես ունեցվածքդ

Օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» նախագծի քննարկման թեման է՝ «Կառավարության ձեռքը՝ քո գրպանում. իսկ դու հայտարարագրե՞լ ես ունեցվածքդ»։


Բանախոսներ՝


Օրի Ալավերդյան՝ ՀՀ ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ


Փայլակ Թադևոսյան՝ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ


2023-2025 թթ. ընթացքում Հայաստանում նախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ փուլային կարգով։


✔ Ինչու՞ է անհրաժեշտ ներդնել այս համակարգը հիմա:
✔ Ի՞նչ պետք է իմանա ՀՀ քաղաքացին իր եկամուտները հայտարարագրելու մասին:
✔Քաղաքացին, որն ի վիճակի չէ փաստաբանի կամ հաշվապահի ծառայություններից օգտվել, ինչպե՞ս կարող է հայտարարագրել իր եկամուտները:
✔ Աջակցության ի՞նչ համակարգ է առաջարկում նման դեպքերում Կառավարությունը:
✔ Չհայտարարագրելու կամ սխալ հայտարարագրելու դեպքում ի՞նչ է սահմանում օրենքը:

Այս և թեմային առնչվող այլ հարցերի պատասխանները կհնչեն քննարկման ընթացքում:


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Օգս 03 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 12:40

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...