Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը

Հունիսի 7-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը» թեմայով։


Բանախոսներ՝


✅Վանո Վարյան՝ Զոհված զինծառայող Տիգրան Վարյանի հայր

✅Անի Չատինյան՝ ՄԻԵԴ-ում Տիգրան Վարյանի գործով ներկայացուցիչ

✅Ժաննա Ալեքսանյան՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար,

իրավապաշտպան


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ զինծառայող Տիգրան Վարյանի մահվան գործով: ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է 30 հազ. եվրոյի չափով ոչ նյութական վնասի հատուցում տալ մահացած զինծառայողի ծնողին՝ արձանագրելով Եվրոպական կոնվենցիայով պաշտպանվող կյանքի իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումներ:
12 տարի առաջ՝ 2012 թ. փետրվարի 29-ի առավոտյան, Արցախի զորամասերից մեկի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայող Տիգրան Վարյանը հայտնաբերվել է մահացած՝ գլխին հրազենային կրակոցով։
————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի

Ամսաթիվ

Հնս 07 2024
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ...

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Նոյեմբերի 18-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները» թեմայով։...

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Հոկտեմբերի 28-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։ Բանախոսներ՝...