Հանուն ոչնչի՞. պետության ստացած դրամաշնորհային աջակցությունը՝ կրթության բարեփոխումների համար

Մարտի 31-ին` ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Հանուն ոչնչի՞. պետության ստացած դրամաշնորհային աջակցությունը՝ կրթության բարեփոխումների համար» թեմայով:

Բանախոսներ՝

  • Լարիսա Մինասյան` ֆիզմաթ գիտությունների թեկնածու, անկախ փորձագետ

  • Արտակ Քյուրումյան` ֆինանսական կառավարման փորձագետ


Քննարկմանը մասնակցելու համար դիմել ենք նաև ՀՀ ԿԳՄՍ. արձագանքեցին, որ մեզ հետաքրքրող տվյալները տրամադրել են և այս թեմայով լրացուցիչ ասելիք չունեն:

Մեդիա կենտրոնի խնդրանքով՝ ՀՀ ԿԳՄՍ-ն տրամադրել է վերջին 20 տարիներին նախարարության ստացած դրամաշնորհները, ֆինանսական ներդրումները. ի՞նչ նպատակով, ոլորտի կոնկրետ ո՞ր խնդիրների լուծմանն են ծառայել այդ միջոցները: Սա կարևոր է հասկանալ, եթե այս տվյալները համադրում ենք 2022թ-ին Կրթության տեսչական մարմնի հաշվետվության հետ:

Ըստ այդմ՝ 40 դպրոցներում իրականացված ստուգումները պարզել են՝ «Հայոց լեզու» առարկայից թելադրությանը մասնակցած 3624 սովորողներից «Գերազանց» են գնահատվել 479-ը (13.2%), «Լավ»՝ 1058-ը (29.2%), «Բավարար»՝ 1081-ը (29.8%), «Անբավարար»՝ 1006-ը (27.8%): Մաթեմատիկայի գրավոր աշխատանքին մասնակցած 3543 սովորողներից «Գերազանց» են գնահատվել 165-ը (4.7%), «Լավ»՝ 418-ը (11.8%), «Բավարար»՝ 1383-ը (39%), «Անբավարար»՝ 1577-ը (44.5%):


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Մրտ 31 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...