Հանրային խորհուրդ. օղակ քաղաքացիների ու իշխանությունների միջև: Իսկ պե՞տք է այն

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» նախագծի շրջանակներում տեղի կունենա «Հանրային խորհուրդ. օղակ քաղաքացիների ու իշխանությունների միջև: Իսկ պե՞տք է այն» թեմայով քննարկում:

Բանախոսներ՝


  • Տաթև Խաչատրյան՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար

  • Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար


Արդարադատության նախարարությունից հրաժարվեցին մասնակցել քննարկմանը:

✔Ինչու՞ է անհրաժեշտ, առհասարակ, Հանրային խորհուրդը, եթե, դատելով նախադեպից, այն արդյունավետ աշխատող մարմին չէ և ժամանակի ընթացքում վեր է ածվում իշխանություններին սպասարկող մարմնի:

✔Ինչու՞ է անհրաժեշտություն առաջացել փոփոխություններ ու լրացումներ կատարել «ՀՀ Հանրային խորհրդի մասին» օրենքում՝ ստեղծելով մի նոր մարմին, երբ ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարման պատճառները ոչ թե դրանք հայտնաբերող մարմինների պակասն է, այլ այդ խախտումների պատճառ դարձող մարմինների օրինախախտ գործունեությունը:

Կքննարկենք այս և թեմային վերաբերող այլ հարցեր։

ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել է «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը. https://shorturl.at/ailC7

ՀՀ-ում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ուղղված է նախևառաջ 1991-ի սեպտեմբերից՝ 2022 թ.-ը տեղի ունեցած դեպքերի և իրադարձությունների հետևանքով մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը:
Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝


  1. համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում

  2. հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ

  3. հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ

  4. անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ

  5. ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր

  6. վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալու:


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Սպտ 08 2023
Ավարտված!

Ժամ

14:00 - 15:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել տեսախցիկների համատարած տեղադրումը․ քննարկում  հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին 2 ամսով հետաձգեց նախագծի՝ «Ոստիկանության մասին օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը։ Քննարկման ընթացքում մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը մտահոգություն հայտնեց, թե տնտեսվարողների համար դժ
Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ

Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ

Օգոստոսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Պրոբացիայի դերը վերասոցիալականացման և հանցագործությունների կանխարգելման գործում․ նոր նախագիծ» թեմայով։ Բանախոսներ՝ Տաթևիկ Հայրապետյան՝...

Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում

Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում

Օգոստոսի 16-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքները ճաղերի հետևում. անմարդկային պայմաններ Նուբարաշեն ՔԿՀ-ում» թեմայով: Բանախոսներ`  Նինա Կարապետյանց` «Հելսինկյան...

«Կոռուպցիան պետք է համարվի պետական դավաճանությանը հավասարեցված գործողություն»․ Արթուր Սաքունց

«Կոռուպցիան պետք է համարվի պետական դավաճանությանը հավասարեցված գործողություն»․ Արթուր Սաքունց

«Պետության ինստիտուցիոնալ դիմակայունությունը շատ կարևոր հարց է։ Հայաստանի Հանրապետությունը հեղափոխությունից հետո դիտարկե՞լ է հարցը, որ կոռուպցիան պետք է համարվի պետական...

Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները

Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները

Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Արցունքաբեր գազ և խոշտանգումներ. փաստաբանի եղբոր բռնության մասին պնդումներն ու պաշտոնական հերքումները» թեմայով։ Բանախոսներ՝  Էդգար...