Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում» թեմայով։


Բանախոսներ՝
✅Արշակ Գասպարյան՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ
✅Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար


2022 թվականի դեկտեմբերի 26-ից արդարադատության նախարար նշանակված Գրիգորի Մինասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրած հրաժարականի դիմումում անդրադարձել է վերջին երկու տարիներին արված բարեփոխումներին․ «․․․Կառավարության ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի և որակի առումով: Կառուցված ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում և վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխված ծառայության, թվայնացված քաղաքացիական դատավարության, կայացած պրոբացիայի ծառայության և բազմաթիվ այլ բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները բոլորս կվայելենք որոշ ժամանակ անց»:


———————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին:

Ամսաթիվ

Հկտ 04 2024
Ավարտված!

Ժամ

00:00 - 00:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

Փետրվարի 13-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր» թեմայով։...

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։...