Էթիկան Ազգային ժողովում․ ինչո՞ւ չի քննվում պատգամավորների վարքը

Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Էթիկան Ազգային ժողովում․ ինչո՞ւ չի քննվում պատգամավորների վարքը» թեմայով։

Բանախոսներ՝


Ազգային ժողովում մայիսի 24-ին հերթական աղմկոտ միջադեպը տեղի ունեցավ։ Վիճաբանությունն ու ծեծկռտուքը սկսվեց Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ․ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Արթուր Սարգսյանը դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին մեղադրեց 2021-ի նոյեմբերի 15-ին իր «լսելու իրավունքը խախտելով՝ իրեն կալանավորելու համար»։ Այնուհետև թեժ վիճաբանություն տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի և ՔՊ խմբակցության պատգամավորների միջև։

8-րդ գումարման Ազգային ժողովում ծեծկռտուքով և հայհոյանքներով տեսարանները թեև սովորական են դարձել, սակայն այդպես էլ Աժ-ում չի ձևավորում Էթիկայի հանձնաժողով։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Մայիս 26 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների...