«Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագիծ. տեղեկատվության ազատության նոր սահմանափակո՞ւմ

Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում` ««Էկոլոգիական տեղեկատվության մասին» օրենքի նախագիծ. տեղեկատվության ազատության նոր սահմանափակո՞ւմ» թեմայով։

Բանախոսներ՝


Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Նախագծի հեղինակ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանին, սակայն հրավերը մերժվել է։

Հունվարի 16-ին ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ է դրել «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Օրենքի նախագիծ կամ Նախագիծ)։

Մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են համատեղ մասնագիտական կարծիք Նախագիծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն պարունակում է միջազգային չափանիշների, լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև գործող օրենսդրության համեմատությամբ մի շարք հետընթաց կարգավորումներ՝ հանգեցնելով տեղեկատվության ազատության իրավունքի անհիմն և անհամաչափ սահմանափակման զգալի ռիսկերի:


Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Մրտ 07 2023
Ավարտված!

Ժամ

13:00 - 14:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ինչո՞ւ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, երբ օրակարգում Թուրքիայի առաջարկած քառակողմ հանդիպումն էր Արցախի հարցով

Ինչո՞ւ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, երբ օրակարգում Թուրքիայի առաջարկած քառակողմ հանդիպումն էր Արցախի հարցով

Մեդիա կենտրոնում այս պահին տեղի ունեցավ հարցազրույց հարցազրույց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ: Թեման՝ «Ինչո՞ւ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, երբ օրակարգում...