Ընտանեկան բռնության գործով Հայաստանի դեմ ՄԻԵԴ առաջին որոշումը. ի՞նչ է դա նշանակում


Դեկտեմբերի 24-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ընտանեկան բռնության գործով Հայաստանի դեմ ՄԻԵԴ առաջին որոշումը. ի՞նչ է դա նշանակում» թեմայով։

Բանախոսներ՝
✅Հասմիկ Խաչատրյան՝ ընտանեկան բռնության ենթարկված կին
✅Հասմիկ Գևորգյան՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի Ծրագրերի ղեկավար
✅Զառա Հովհաննիսյան՝ իրավապաշտպան


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) առաջին անգամ վճիռ է կայացրել ընտանեկան բռնության գործով, որը վերաբերում է Հայաստանին։ Ինը տարի բռնությունների և խոշտանգումների ենթարկված 38-ամյա Հասմիկ Խաչատրյանը հաղթել է արդարության համար շուրջ մեկ տասնամյակ պայքարելուց հետո։ «Հասմիկ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի» գործը (սովորաբար հայտնի է որպես «բախտագուշակ Վարսիկի հարսի գործը») հանգեցրել է Հայաստանի դեմ նախադեպային որոշմանը: Դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Խաչատրյանին վճարել 26.000 եվրո՝ 24.000 եվրո ոչ նյութական վնասի և 2000 եվրո դատական ​​ծախսերի համար։
Սա ընտանեկան բռնության առաջին գործն է Հայաստանից, որը քննվում է ՄԻԵԴ-ում։ Իրավապաշտպանների խոսքերով՝ այլ նմանատիպ գործեր չեն հասել միջազգային դատարան, քանի որ շատ կանայք չեն սպառել ներպետական ​​բոլոր իրավական ուղիները մինչև միջազգային միջամտության դիմելը:
_______________
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին:

Ամսաթիվ

Դկտ 24 2024
Ավարտված!

Ժամ

11:00 - 12:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ...

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Նոյեմբերի 18-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները» թեմայով։...

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Հոկտեմբերի 28-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։ Բանախոսներ՝...