Դու կարող ես. պատմություններ հաշմանդամություն ունեցող, բայց չընկճվող մարդկանց մասին

Ապրիլի 26-ին՝ ժամը 10:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Դու կարող ես. պատմություններ հաշմանդամություն ունեցող, բայց չընկճվող մարդկանց մասին» թեմայով:

Բանախոսներ՝


  • Գայանե Աղաբալյան՝ գրքի հեղինակ,

  • Արմենուհի Ավագյան՝ նախագծի հոգեբան,

  • Արևիկ Աշխարոյան՝ «ԱՐԻ» գրականության հիմնադրամի տնօրեն:


«ԱՐԻ» գրականության հիմնադրամը՝ ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, իրականացնում է «Ներառական գրքերի շարք․ տարբերվող պատմություններ» նախագիծը։ Ստեղծվել է մանկական նկարազարդ երկու գիրք՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին։

«Ես խոսում եմ պարելով» գիրքը Հայկ Հոբոսյանի մասին է: Նա չի լսում, սակայն բազմաթիվ մրցույթների է մասնակցել և «Պարիր թե կարող ես» հանրահայտ նախագծի հաղթող է ճանաչվել։ Հայկն այժմ ունի իր դպրոցը և պարի դասեր է տալիս լսողության խնդիրներ ունեցող երեխաներին։

«Չեմպիոնը» պատմում է Գրետա Վարդանյանի մասին: Նա 1988 թվականի երկրաշարժի ժամանակ կորցրել է երկու ոտքը, բայց ուժ է գտնել իր մեջ և որոշել զբաղվել իր սիրելի սպորտաձևով՝ ծանրամարտով: 2022 թ.-ի աշնանը Դուբայում անցկացվող աշխարհի խաղերին մասնակցելով՝ գրավել է առաջին տեղը։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Ապր 26 2023
Ավարտված!

Ժամ

10:00 - 11:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

Փետրվարի 13-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր» թեմայով։...

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։...