Դատախազության բարեփոխումները Հայաստանում․ արդյունքներ և մարտահրավերներ


Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Դատախազության բարեփոխումները Հայաստանում․ արդյունքներ և մարտահրավերներ» թեմայով։


Բանախոսներ՝

✅Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար
✅Մհեր Մկրտչյան՝ ՀՀ գլխավոր դատախազության Կազմակերպական—վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ


Հայաստանում դատախազների նշանակման և առաջխաղացման գործում առաջնային դերն ունի Գլխավոր դատախազը՝ թեկնածուների ցուցակը համալրելով բաց և փակ մրցույթներով։ Թեև ներգրավված է որակավորման հանձնաժողովը, այն հիմնականում բաղկացած է դատախազներից, և նրա անդամներն ու իրավաբանները նշանակվում են Գլխավոր դատախազի կողմից: Օրենքը հստակ չափորոշիչներ չի սահմանում հանձնաժողովի անդամների ընտրության համար՝ գործընթացը թողնելով խիստ հայեցողական և մտահոգություն առաջացնելով հանձնաժողովի անկախության վերաբերյալ:


Բացի այդ, դատախազների մրցույթների կազմակերպումն ամբողջությամբ վերահսկվում է Գլխավոր դատախազի կողմից՝ բացառելով արտաքին վերահսկողությունը և մեծացնելով քաղաքական ազդեցության վտանգը։

———————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին:

Ամսաթիվ

Նյմ 27 2024
Ավարտված!

Ժամ

14:00 - 15:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ...

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Նոյեմբերի 18-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները» թեմայով։...

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Հոկտեմբերի 28-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։ Բանախոսներ՝...