Դատավորների կարգապահական պատասխանատվություն. օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են սպասվում

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Դատավորների կարգապահական պատասխանատվություն. օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են սպասվում» թեմայով։

Բանախոսներ՝

Հայկ Սանոյան՝ ՀՀ արդարադատության նախարարության Վերահսկողության վարչության պետ

Արաքս Մելքոնյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ

Գենյա Պետրոսյան՝ «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի ղեկավար

ՀՀ արդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել է ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման կարգավորումներում:

Լրագրողների մուտքն ազատ է, հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա Կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Սպտ 07 2022
Ավարտված!

Ժամ

14:00 - 15:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...