Դատարանների ծանրաբեռնվածությունն ինչպե՞ս է ազդում արդարադատության որակի վրա

Ապրիլի 7-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Շիրակի պետական համալսարանում տեղի կունենա քննարկում՝ «Դատարանների ծանրաբեռնվածությունն ինչպե՞ս է ազդում արդարադատության որակի վրա» թեմայով։

Բանախոսներ՝


  • Լևոն Բարսեղյան՝ «Ասպարեզ» ակումբի ղեկավար

  • Թամարա Յայլոյան՝ փաստաբան

  • Հայկ Հարությունյան՝ փաստաբան


Դատական համակարգի առաջնային խնդիրը շարունակում է մնալ ծանրաբեռնվածությունը։ Խնդիրն առկա է նաև Շիրակի մարզում, ըստ փաստաբանների՝ Շիրակի մարզի դատարանի աշխատանքը կաթվածահար լինելու շեմին է։ Դատարանների ծանրաբեռնվածության պատճառով արդար դատաքննությունը լրջորեն վտանգվում է։ Փաստաբանների խոսքով՝ եղել են դեպքեր, երբ դատական գործն այնքան է ձգձգվել, որ հայցվորը կամ պատասխանողը մահացել են։
Ի՞նչպես թոթափել դատարանների գերծանրաբեռնվածությունը և ապահովել դատական գործի քննությունը ողջամիտ ժամկետում։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Ապր 07 2023
Ավարտված!

Ժամ

13:00 - 14:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն

Ապրիլի 16-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ստեղծագործական միությունների շենքերն անհրաժեշտությու՞ն են, թե՞ շռայլություն» թեմայով: Բանախոսներ՝ Էդվարդ Միլիտոնյան՝ Հայաստանի գրողների...