Դատական գործերը «ձեռքով» մակագրելու վտանգները—

Հունվարի 26-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Դատական գործերը «ձեռքով» մակագրելու վտանգները» թեմայով:


Բանախոսներ՝

Մերի Մամիկոնյան՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի աշխատակից
Հասմիկ Հարությունյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ,
Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան:

«Արդեն ավելի քան կես տարի համակարգիչների փոխարեն դատարանների նախագահներն են որոշում, թե որ դատավորը պետք է քննի որևէ գործ, սա ոտնահարում է անձի արդար դատաքննության իրավունքը»,- հրապարակված արտահերթ զեկույցում եզրահանգել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Դատական գործերի էլեկտրոնային մակագրման ձևը դադարեց գործել, երբ 2021-ի ամռանը Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված մի քրեական գործով առգրավվեցին Վարչական, Սնանկության, Վերաքննիչ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանների համակարգչային ծրագրերի սերվերների մուտքի և կառավարման բանալիները, ինչից հետո գործերը մակագրում են դատարանների նախագահները՝ այբբենական կարգով։

Ամսաթիվ

Փտր 24 2021
Ավարտված!

Ժամ

08:00 - 18:00

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...