Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը

Սեպտեմբերի 27 ին՝ ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը» թեմայով։


Բանախոսներ՝

✅Տիգրան Շահվերդյան՝ Robomart-ի համահիմնադիր, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, Գիտուժի անդամ
✅Գևորգ Սաֆարյան՝ EarlyOne-ի հիմնադիր, Limetech-ի հիմնադիր, ԱՏՁՄ և Գիտուժի անդամ
✅Արսեն Առաքելյան՝ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն


ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը շրջանառության մեջ է դրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների նախագծերի փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծ։
Ասուլիսի ընթացքում կքննարկվեն նախագծի այն դրույթները, որոնք մտահոգություններ են առաջացրել «Գիտուժ» նախաձեռնության շրջանակներում։ Այս մտահոգությունները բխում են վերջին տարիներին գիտական հանրության և «Գիտուժ» նախաձեռնության կողմից առաջադրված հարցերից և առաջարկություններից, որոնք օրենքում չեն արտացոլվել: Ինչպե՞ս կարող են այդ բացթողումները ազդել Հայաստանում գիտության զարգացման վրա:


————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին:

Ամսաթիվ

Սպտ 27 2024
Ավարտված!

Ժամ

11:00 - 12:00

Թեմա

Վերջին գրառումները

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

Փետրվարի 13-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր» թեմայով։...

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։...