Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում

Հուլիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով։


Բանախոսներ՝

✅ Արա Ղազարյան՝ Միջազգային իրավունքի մասնագետ

✅ Աննա Մելիքյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ


Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն էլ ուղարկվել դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։

Ադրբեջանում այս պահին 23 հայ գերի կա` ներառյալ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։

Ի՞նչ սպասել դատավարություններից։ Ի՞նչ տեղեկություններ կան Ադրբեջանում բանտարկված, Արցախից գերեվարված այլ անձանց մասին։
————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին

Ամսաթիվ

Հլս 12 2024
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

Հեղինակային իրավունքի խախտումները ԶԼՄ-ներում. «Ֆոտոլուրի» վեճերը

«Ֆոտոլուր»-ի հեղինակային իրավունքները կպաշտպանվեն դատարանում Բազմաթիվ լրատվական կայքեր անկաշկանդ օգտագործում են «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարները՝ առանց պայմանավորվածությունների կամ պատշաճ հղումների։ Տարիներ...

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները

Նոյեմբերի 18-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Երևանի օդի աղտոտվածությունը հասել է «կարմիր գծի» տագնապային մակարդակի․ ահազանգում են փորձագետները» թեմայով։...

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում

Հոկտեմբերի 28-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «Արցախահայերի վերադարձի իրավական հեռանկարները և հայ-ադրբեջանական իրավական վեճերը միջազգային դատարաններում» թեմայով։ Բանախոսներ՝...