Բաց բյուջեների 2023 թ․ հետազոտության արդյունքները

Մայիսի 30-ին` ժամը 10:30-ին, Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Ծրագրի ղեկավար Վարուժան Հոկտանյանը Մեդիա կենտրոնում կներկայացնի Բաց բյուջեների 2023 թ․ հետազոտության արդյունքները։


❗️Բաց բյուջեների հետազոտության մասին


✅Բաց բյուջեների հետազոտությունն անցկացվում է Միջազգային բյուջետային գործընկերության (ՄԲԳ-IBP) կողմից։ Այն միակ անկախ, համեմատական և փաստերի վրա հիմնված հետազոտական գործիքն է, որն օգտագործում է միջազգայնորեն ընդունված չափանիշները՝ գնահատելու պետական բյուջեի վերաբերյալ տեղեկատվությունը, պետական բյուջեի բյուջետային գործընթացում մասնակցելու հանրությանն ընձեռված օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված հնարավորությունները և բյուջետային գործընթացում բյուջեի վերահսկողություն իրականացնող մարմինների (օրենսդիր իշխանություն և ազգային հաշվեքննիչ հաստատություն) դերը։

✅Հետազոտությունն օգնում է տեղական քաղաքացիական հասարակությանը գնահատել և Կառավարության հետ քննարկել հանրային միջոցների հաշվետվությունները և այդ միջոցների օգտագործման հարցերը:
————————
Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։
————————
Հարգելի՛ գործընկերներ,
❗️Շնորհակալ ենք Մեդիա կենտրոնի հետ համագործակցելու, մեր քննարկումներին ներկա գտնվելու եւ լուսաբանելու համար։ Մենք հետեւում ենք ձեր աշխատանքին եւ սիրով մեր էջում կիսվում Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ ձեր կողմից պատրաստված նյութերով՝ պատշաճ հղում կատարելով լրատվականներին, եւ նույնն ակնկալում ենք ձեզանից։
❗️Խնդրում ենք պահպանել մեր հեղինակային իրավունքները եւ Մեդիա կենտրոնի քննարկումներից մեջբերումներ անելիս տեղադրել քննարկման ակտիվ հղումը եւ/կամ պարտադիր նշել, որ քննարկումը տեղի է ունեցել Մեդիա կենտրոնում։
Եկե՛ք հավատարիմ մնանք բարեխիղճ լրագրության սկզբունքներին։
Շնորհակալություն։
Սիրով՝
Մեդիա կենտրոնի

Ամսաթիվ

Մայիս 30 2024
Ավարտված!

Ժամ

10:30 - 23:30

Թեմա

Վերջին գրառումները

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր

Փետրվարի 13-ին, ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի սառեցման ազդեցությունը․ ապատեղեկատվության ու քարոզչության նոր մարտահրավերնե՞ր» թեմայով։...

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը

Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Հարկային նոր կարգավորումները վտանգում են խոցելի բնակչության իրավական պաշտպանությունը» թեմայով։...