Արդարադատությունը՝ փակ դռների հետևում

Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Արդարադատությունը փակ դռների հետևում» թեմայով։

Բանախոսներ՝


✔ Գևորգ Թոսունյան՝ «Սիվիլնեթ»-ի լրագրող

Քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև Բարձրագույն դատական խորհուրդ, սակայն հրավերը մերժվել է։

Բարձրագույն դատական խորհրդում երեկ՝ հուլիսի 3-ին, լրագրողներին թույլ չեն տվել ներկա գտնվել դատավորներ Սամվել Թադևոսյանին, Աստղիկ Խառատյանին, Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին և Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման հրապարակմանը։

Թեև որոշման հրապարակումը դռնբաց էր, կարգադրիչները փակել են նիստերի դահլիճի մուտքը՝ պատճառաբանելով, թե դահլիճը բազմամարդ է։

ԲԴԽ մամուլի խոսնակը հեռախոսազանգերին չի պատասխանել։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Հլս 04 2023
Ավարտված!

Ժամ

13:00 - 14:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը․ 2023-ի ամփոփում

Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը․ 2023-ի ամփոփում

Դեկտեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը․ 2023-ի ամփոփում» թեմայով։ Բանախոսներ՝ Թագհի Թովմասյանու՝ ՀՀ...

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...