Արցախի ծնողազուրկ երեխաներ. կարելի՞ է նրանց որդեգրել և ի՞նչ կարգով

Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդումը կհյուրընկալի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանին:

Զրույցի թեման՝ «Արցախի ծնողազուրկ երեխաներ. կարելի՞ է նրանց որդեգրել և ի՞նչ կարգով»:


Արցախից Հայաստան ժամանած մեր հայրենակիցների թիվը, ըստ պաշտոնական տվյալների,100․625 է։ Նրանցից շուրջ 29․000-ը՝ երեխա։ Հայաստան են տեղափոխվել նաև Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշպանության գիշերօթիկ հաստատության սաները: 2022 թ.-ի տվյալներով՝ հաստատությունում բնակվում էր 18 երեխա: Սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման, ապա սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում հարյուրավոր մարդկանց կյանք խլած պայթյունի պատճառով կան ծնողներից զրկված երեխաներ: Նրանց որդեգրելու բազմաթիվ հայտեր կան սոցիալական ցանցերում:


✔Քանի՞ երեխա է զրկված ծնողական խնամքից
✔Ինչպե՞ս է կարգավորվելու նրանց կյանքը
✔Ի՞նչ ընթացակարգով է հնարավոր ծնողազուրկ երեխաների որդեգրումը

Ամսաթիվ

Հկտ 06 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 13:00

Թեմա

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...