Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել

Օգոստոսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել» թեմայով։

Արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով, Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեցին հուլիսի 29-ին։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Օգս 02 2023
Ավարտված!

Ժամ

12:00 - 12:30

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...