Նորից «երկու». Կրթության տեսչական մարմնի մտահոգիչ հաշվետվությունը

2022թ-ին Կրթության տեսչական մարմնի հաշվետվությունը բացահայտում է հանրակրթության ոլորտի համակարգային, դեռևս չլուծված խնդիրները:

40 դպրոցներում իրականացված ստուգումները պարզել են՝ «Հայոց լեզու» առարկայից թելադրությանը մասնակցած 3624 սովորողներից «Գերազանց» են գնահատվել 479-ը (13.2%), «Լավ»՝ 1058-ը (29.2%), «Բավարար»՝ 1081-ը (29.8%), «Անբավարար»՝ 1006-ը (27.8%):
Մաթեմատիկայի գրավոր աշխատանքին մասնակցած 3543 սովորողներից «Գերազանց» են գնահատվել 165-ը (4.7%), «Լավ»՝ 418-ը (11.8%), «Բավարար»՝ 1383-ը (39%), «Անբավարար»՝ 1577-ը (44.5%):

Փետրվարի 8–ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Նորից «երկու». Կրթության տեսչական մարմնի մտահոգիչ հաշվետվությունը» թեմայով:


Բանախոսներ՝

  • Ռաիսա Գալստյան` Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

  • Սմբատ Գոգյան` «Քառակուսի» կրթական հիմնադրամի տնօրեն, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցիչ, ԵՊՀ դասախոս

  • Վահրամ Սողոմոնյան` «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն




Լրագրողների մուտքն ազատ է: Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։

Ամսաթիվ

Փտր 08 2023
Ավարտված!

Ժամ

11:00 - 12:00

Ձևաչափ

Թեմա

Վերջին գրառումները

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն

Նոյեմբերի 30-ին  Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հարցազրույց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի հետ՝ «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն»...

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին և ինչպիսի՞ն է իրականությունը

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2025 թթ. գործողությունների ծրագիրը. ի՞նչ է գրված թղթին...