- Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար
- Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Ազգային ժողովում մայիսի 24-ին հերթական աղմկոտ միջադեպը տեղի ունեցավ։ Վիճաբանությունն ու ծեծկռտուքը սկսվեց Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության հարցի քննարկման ժամանակ․ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Արթուր Սարգսյանը դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանին մեղադրեց 2021-ի նոյեմբերի 15-ին իր «լսելու իրավունքը խախտելով՝ իրեն կալանավորելու համար»։ Այնուհետև թեժ վիճաբանություն տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի և ՔՊ խմբակցության պատգամավորների միջև։
8-րդ գումարման Ազգային ժողովում ծեծկռտուքով և հայհոյանքներով տեսարանները թեև սովորական են դարձել, սակայն այդպես էլ Աժ-ում չի ձևավորում Էթիկայի հանձնաժողով։